Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԶԻՋԵԼՈՎ ՔԱՆԱԿԱՊԵՍ՝ ՄԵՆՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆՔ»

28/04/2022

«Արարատի» հետ խաղի մասին (1-2) իր կարծքին է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սա լավագույն խաղն էր ոչ միայն մեր կատարմամբ, այլև ամբողջ առաջնությունում, չեմ կարծում՝ Հայաստանում որևէ մի թիմ կարող է դոմինանտ՝ խաղում մնալով 10 հոգով, պահել թիմային նույն խաղը, գրոհներ կազմակերպել ու թույլ չտալ մրցակցին իր պահերը ստեղծել։ Ունենալով երկու պահ՝ «Արարատը» դրանք օգտագործեց։ Կարելի է ասել, ինչ-որ տեղ դժբախտ պատահար էր, քանի որ հաշիվը 2-1 պետք է դարձնեինք մենք, բայց եղավ հակառակը։ Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի համար»։

Մարզիչը պատասխանեց նաև լրագրողների հարցերին․

ԽԱՂԱՎԵՐՋՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք լարված չէինք ինչպես 10-ը 11-ի դեմ մրցելիս, այնպես էլ՝ 10-ը 10-ի դեմ։ Հնարավոր է՝ հոգնել էինք, քանի որ երկար ժամանակ մենք քանակապես զիջում էինք, բայց հոգնեցրինք մրցակցին ավելի շատ։ Չի կարելի լարվածություն համարել խախտումները»։

ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող ասել՝ որքանով ազդեց կարմիր քարտը, բայց, միանշանակ, եթե նայենք խաղի պատկերը, մենք առավելություն ունեինք, գնդակով չհրաժարվեցինք մեր խաղից։ Ինչ վերաբերում է 11-ը 11-ի դեմ խաղալուն՝ ապա կասեմ, որ այդ դեպքում մենք կհաղթեինք»։

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մեր թիմը միշտ հաղթանակի համար է խաղում։ Առաջնությունում ընդամենը 1 թիմ է մեզ կարողացել հաղթել գնդակի վերահսկման վիճակագրությամբ, այն էլ՝ շատ քիչ տարբերությամբ։ Այդ թիմն «Արարատ-Արմենիան» էր, ու նրանք շատ էին ուրախացել նման ցուցանիշ գրանցելու համար»։