Not Selected

«ՄԻ՛ ԳՆԻՐ, ԱՅԼ ՈՐԴԵԳՐԻՐ»․ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՄԻԱՑԱՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ

28/04/2022

«Ուրարտու» - «Արարատ» հանդիպումից առաջ մեր թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ մտան կենդանիների հետ։ Կենդանիները Dingo թափառող կենդանիների կացարանի բնակիչներն էին։ 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը «Մի՛ գնիր, այլ որդեգրիր» կարգախոսով միանում է համաշխարհային ֆուտբոլում տեղ գտած պրակտիկային և կոչ է անում հնարավորության դեպքում որդեգրել անտուն և հաշմանդամ կենդանիներին։