Not Selected

ԴՐԱՄԱՏԻԿ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏԻՆ»

28/04/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, «Արարատից» էլ աչքի ընկան Էդգար Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը։ 

«Ուրարտուն» խաղի գրեթե մեկնարկից 10 հոգով մնաց խաղադաշտում։ Մրցակցի հակագրոհը կոպիտ գործողությամբ կանգնեցնելու համար 7-րդ րոպեին դաշտից հեռացվեց Էդգար Գրիգորյանը։ Չնայած մրցակցի քանակական առավելությանը՝ մեր տղաներն իրենց վտանգավոր պահերն ունեին։ Հարվածային լավ դիրքում մեկ անգամ հայտնվեց Ջոնել Դեսիրեն, սակայն չկարողացավ եզրափակել գրոհը, մեկ անգամ էլ լավ հնարավորություն ունեինք ստանդարտի ժամանակ։ Տուգանայինից Ուգոչուկվու Իվուի անչափ վտանգավոր հարվածից հետո գնդակը հեռացրեց Վսևոլոդ Երմակովը։ «Արարատն» էլ կարողացավ օգտագործել իր պահերից մեկն ու բացել հաշիվը 41-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Էդգար Մալաքյանը։

Երկրորդ խաղակեսը շատ լարված պայքարում ընթացավ։ 62-րդ րոպեին հանդիպման մրցավար Զավեն Հովհաննիսյանը ցույց տվեց երկրորդ կարմիր քարտը։ «Արարատի» ֆուտբոլիստ Հովհաննես Նազարյանը երկրորդ դեղին քարտը վաստակեց՝ երկուսն էլ Դեսիրեի նկատմամբ թույլ տված կանոնների խախտումից հետո, ու հեռացվեց խաղադաշտից։ Շատ չանցած՝ «Արարատի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ խախտեցին կանոնները արդեն տուգանային հրապարակում։ Նշանակված 11-մետրանոցը վստահ իրացրեց Արթուր Միրանյանը՝ իր գոլերի թիվն ընթացիկ մրցաշրջանում հասցնելով 9-ի։

Միրանյանը ևս մեկ անգամ կարող էր աչքի ընկնել, սակայն նա չօգտվեց մրցակցի սխալից ու չկարողացավ գրավել «Արարատի» դարպասը, որն ինչ-որ տեղ որոշիչ դարձավ մեր թիմի համար։ Պատասխան գրոհի արդյունքում հյուրերը խփեցին 2-րդ գնդակը։ Դավիթ Մանոյանը բավական գեցեցիկ գոլի հեղինակ դարձավ, որն էլ հաղթական դարձավ թիմի համար։

«Ուրարտուն» առաջնությունում հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 3-ին՝ «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալվելով «Ալաշկերտին»։ Հանդիպման սկիզբը 16։00-ին է։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 1-2

0-1 Էդգար Մալաքյան (41'), 1-1 Արթուր Միրանյան (72'), 1-2 Դավիթ Մանոյան (76')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (10․ Կարեն Մելքոնյան 83'), 14․ Պյոտր Տեն, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան (5․ Հակոբ Հակոբյան 73'), 25․ Էդգար Գրիգորյան, 9․ Նարեկ Աղասարյան (90․ Օլեգ Պոլյակով 83'), 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան, 22․ Արթուր Միրանյան (ա), 12․ Ջոնել Դեսիրե։ 

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 31․ Լևոն Տեր-Մինասյան, 36․ Խարիտոն Այվազյան, 4․ Արմեն Մանուչարյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 20․ Գոռ Լուլուկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 5․ Հակոբ Հակոբյան, 17․ Տիգրան Այունց, 90․ Օլեգ Պոլյակով, 16․ Հայկ Ղևոնդյան, 10․ Կարեն Մելքոնյան։ 

«ԱՐԱՐԱՏ»․ 45․ Վսևոլոդ Երմակով, 18․ Էդգար Մալաքյան, 5․ Հրայր Մկոյան (ա), 29․ Մարկո Պրլևիչ, 27․ Իվան Դիաս (9․ Ռազմիկ Հակոբյան 65'), 33․ Հովհաննես Նազարյան, 23․ Գոռ Մալաքյան (22․ Իգոր Ստանոևիչ 90+3'), 26․ Ալիկ Առաքելյան (2․ Ռոբերտ Հակոբյան 80'), 7․ Իսահ Ալիյու, 20․ Ռուդիկ Մկրտչյան (11․ Դավիթ Մանոյան 46'), 24․ Դիմիտրի Լեգբո։

Պահեստայիններ՝  13․ Արման Սիմոնյան, 1․ Պողոս Այվազյան, 9․ Ռազմիկ Հակոբյան, 11․ Դավիթ Մանոյան, 4․ Յուրի Մաղաքյան, 2․ Ռոբերտ Հակոբյան, 22․ Իգոր Ստանոևիչ, 70․ Զիլե Կեհեմի Սոստենե Տիեիդե, 25․ Ջեջե Արմանդ Դագրո, 80․ Ամարա Տրաորե։