Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿԱՊԱՆՈՒՄ ԶԻՋԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

30/04/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը Կապանում հանդիպեց «Գանձասարին» և զիջեց 1-0 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գոլը հեղինակեց Դավիթ Փարեմուզյանը։

«Ուրարտու-2»-ի կազմում այսօր Կապան չէին մեկնել գլխավոր թիմի հետ մարզվող ֆուտբոլիստները` Տիգրան Այունցը, Հայկ Ղևոնդյանն ու Սամվել Հակոբյանը։

Առաջին խաղակեսն անցավ հանգիստ պայքարում, վտանգավոր պահեր թիմերն ունեին, սակայն դրանցից ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց, և ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում առաջինից մնացած լարվածությունն ավելի աճեց։ Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ սկսեցին ավելի հաճախ խախտել կանոնները՝ փորձելով ընդհատել միմյանց գրոհները։ Դրվագներից մեկում անկյունայինի խաղարկումից հետո փոխարինման մտած Գագիկ Գևորգյանը կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն հեռահար տարածությունից նրա հարվածը փակեց մրցակցի ֆուտբոլիստը։ Դրանից անմիջապես հետո կապանյան թիմը գրոհի նետվեց ու կարողացավ արդյունավետ ավարտել այն։ 75-րդ րոպեին Դավիթ Փարեմուզյանը գրավեց դարպասը։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ռիսկային գործել՝ փորձելով հավասարեցնել հաշիվը։ Հարկ է նշել նաև, որ վերջին գրոհներից մեկի ժամանակ Պետրոս Մանուկյանի փոխանցումից հետո Ռուբեն Եսայանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այս իրավիճակում մրցավարը բավականին կասկածելի խաղից դուրս արձանագրեց։

«Ուրարտու-2»-ի բազմաթիվ պահերից ու գրոհներից հետո էլ հաշիվը մնաց անփոփոխ։ Մերոնց չհաջողվեց գրավել կապանյան թիմի դարպասը։ «Գանձասար» - «Ուրարտու-2»՝ 1-0:

Հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն մայիսի 7-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ալաշկերտ-2»-ին։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։ 

«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-0

1-0 Դավիթ Փարեմուզյանը (75')

«ԳԱՆՁԱՍԱՐ»․ 22. Միհրան Հովհաննիսյան, 21․ Ալեն Ստեփանյան, 8․ Դավիթ Մայիլյան (ա), 17․ Յուրա Առաքելյան, 7․ Ալեն Տատինցյան (16․ Ժորա Սավադյան 80'), 23․ Դավիթ Փարեմուզյան (25․ Տիրան Գասպարյան 87'), 10․ Սուրեն Առաքելյան, 9․ Վրեժ Չիլոյան, 2․ Պերճ Պողիկյան, 3․ Արտակ Ասատրյան, 27. Սուրեն Հարությունյան։

Պահեստայիններ՝  1․ Էդվին Հակոբյան, 15․ Մայիս Ավանեսյան, 25․ Տիրան Գասպարյան, 5․ Ռուբեն Խաչատրյան, 4․ Սպարտակ Գևորգյան, 26․ Մարտին Միքայելյան, 19․ Արամ Հովհաննիսյան, 16․ Ժորա Սավադյան, 28․ Հայկ Հովհաննիսյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Լևոն Տեր-Մինասյան, 4․ Էրիկ Փիլոյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 99․ Պետրոս Մանուկյան, 6․ Ռադիկ Սարգսյան, 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան, 77․ Գրիգոր Հովհաննիսյան (3․ Գագիկ Գևորգյան 74'), 20․ Ռուբեն Եսայան, 14․ Կորյուն Սեդրակյան (19․ Արմեն Աֆրիկյան 74'), 21․ Հարություն Ստեփանյան (15․ Կարեն Դավթյան 68')։ 

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 9․ Արթուր Իսրայելյան, 15․ Կարեն Դավթյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 12․ Արա Ջոլաքյան։