Not Selected

ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՂԻՆ ՉՊԱՐԶԵՑԻՆՔ

08/04/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալվել էր առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մրցակցի կազմում գոլի հեղինակ դարձավ Մաիլսոն Լիման, իսկ մեր թիմից աչքի ընկավ Արթուր Միրանյանը։ 

«Ուրարտուի» մեկնարկային կազմը նախորդ՝ գավաթային խաղի համեմատ, մեկ փոփոխություն էր կրել․ Հակոբ Հակոբյանի փոխարեն առաջին անգամ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց Ժիրայր Մարգարյանը։

Հանդիպման մեկնարկում «Արարատ-Արմենիան» բավական մեծ ճնշում էր գործադրում։ Մի քանի դրվագում լավ գործողություններով աչքի ընկավ Արսեն Բեգլարյանը, մեկ անգամ էլ օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։ Խաղակեսի միջնամասում հանդիպման մրցավարը տուգանայինի մատույցներում կանոնների խախտում նկատեց Ժիրայր Մարգարյանի գործողություններում, և նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Մաիլսոն Լիման։

Սակայն «Ուրարտուից» 4 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար։ Դիրքային գեղեցիկ գրոհի արդյունքում Ժիրայր Մարգարյանին փոխանցումից հետո Արթուր Միրանյանը գլխի հարվածով գրավեց Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքիով։

Երկրորդ խաղակեսում թիմերը գրեթե հավասար պայքար էին ծավալում։ Գնդակը խաղադաշտի կենտրոնում շատ քիչ էինք տեսնում։ Բավական վտանգավոր էին ստացվում հատկապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։ Դրվագներից մեկում ականատես եղանք մրցակցի ֆուտբոլիստ Ջոնաթան Դուարտեի կատարմամբ վտանգավոր հարվածի, որից հետո գնդակը Արսեն Բեգլարյանի հպումից հետո դիպավ դարպասաձողին, այնուհետև մեր դարպասապահը որսաց այն։ Հանդիպման վերջին րոպեներն էլ անչափ լարված ստացվեցին։ Բեգլարյանը ևս մի քանի դրվագում փրկեց թիմին, իսկ մեր տղաները լավ հնարավորություններ ունեին խփելու նաև հաղթական գնդակը։ Սակայն հանդիխման ելքը որոշվեց առաջին կեսում խփված գոլերով և դիտարժան ու լարված պայքարում հաղթողն այդպես էլ չպարզվեց՝ 1-1:

Հավելենք, որ մեր տղաները հաջորդ հանդիպումն առաջնությունում կանցկացնեն ապրիլի 12-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Նոայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Մաիլսոն Լիմա (31' 11մ) 1-1 Արթուր Միրանյան (34')

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 77. Վալերիո Վիմերկատի, 2. Անտոնիո Դե Սոուզա Գիլյերմե, 79. Սերգեյ Վակուլենկո (11. Եգոր Կլիմենչուկ 56'), 3. Խուլիո Բուենո Ջունիոր, 5. Դավիթ Տերտերյան, 6. Ուբեյմար Անգուլո (18. Արտյոմ Ավանեսյան 75'), 20. Ալվին Թերա (7. Ժիրայր Շաղոյան 87'), 19. Կարեն Մուրադյան, 14. Մաիլսոն Լիմա, 24. Յուսուֆ Օտուբանջո (88. Ուիլֆրեդ Էզա Կուասի 75'), 8. Ջոնաթան Դուարտե։

Պահեստայիններ՝ 33. Դմիտրի Աբակումով, 1. Հայկ Խաչատրյան, 12. Տիբո Լեսքուա, 11. Եգոր Կլիմենչուկ, 10. Արմեն Համբարձումյան, 21. Սոլոմեն Իմե Ուդո, 27. Ֆուրջել Նարսինգ, 17. Զաքարիա Սանոգո, 18. Արտյոմ Ավանեսյան, 7. Ժիրայր Շաղոյան, 88. Ուիլֆրեդ Էզա Կուասի, 34. Ստեփան Սահրադյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան (ա), 2․ Նանա Անտվի (36․ Խարիտոն Այվազյան 68'), 4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (5․ Հակոբ Հակոբյան 85'), 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան, 22․ Արթուր Միրանյան (13․ Դմիտրո Խլյոբաս 90+3') 12․ Ջոնել Դեսիրե (90․ Օլեգ Պոլյակով 85')։

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 31․ Լևոն Տեր-Մինասյան, 36․ Խարիտոն Այվազյան, 5․ Հակոբ Հակոբյան, 15․ Աննան Մենսահ, 25․ Էդգար Գրիգորյան, 14․ Պյոտր Տեն, 20․ Գոռ Լուլուկյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս, 10․ Կարեն Մելքոնյան։