Not Selected

ԼԱՐՎԱԾ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

22/05/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային» և զիջեց 1-2 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակներ դարձան Արմեն Համբարձումյանն ու Մաիլսոն Լիման, իսկ մեր թիմից աչքի ընկավ Սամվել Հակոբյանը։ 

Հանդիպման առաջին րոպեներից մրցակիցը նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել և ակտիվորեն գրոհներ էր ձեռնարկում մեր դարպասի ուղղությամբ։ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները մի քանի անգամ հարվածներ կատարեցին Բեգլարյանի պաշտպանած դարպասին, որոնցից մեկի ժամանակ էլ գրավեցին այն։ Հաշիվը 13-րդ րոպեին բացեց Արմեն Համբարձումյանը։ 2 րոպե անց հյուրերին հաջողվեց կրկնապատկել իրենց առավելությունը, և այդ հարցում թիմին օգնեց Ջոնաթան Դուարտեի փոխանցումից հետո աչքի ընկած Մաիլսոն Լիման։ Բաց թողած 2 գնդակից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստներն սկսեցին ավելի զգույշ գործել, բայց, այնուամենանիվ, խաղը թելադրողը մնում էր «Արարատ-Արմենիան»։ Մինչ ընդմիջումը, մեր ֆուտբոլիստները փորձում էին դիրքային գրոհներով առաջ շարժվել, բայց դրանցից ոչ մեկն իր նպատակին չէր հասնում։ Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը այլ ստացվեց․ նախաձեռնությունն այս անգամ մեր ֆուտբոլիստներինն էր, բայց սա էլ արդյունք չէր տալիս։ «Ուրարտուի» գլխավոր մարզիչը փորձեց ուժեղացնել հարձակման գիծը՝ խաղադաշտ մտցնելով միանգամից 3 հարձակվողների՝ Դմիտրո Խլյոբասին, Ջոնել Դեսիրեին ու Սամվել Հակոբյանին։

Հանդիպման 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո փոխանցումը եզրափակեց Սամվել Հակոբյանը՝ «Ուրարտուի» կազմում խփելով իր առաջին գոլը։

Նշենք նաև, որ անկյունայինից փոխանցումը կատարեց նույնպես փոխարինման մտած Տիգրան Այունցը։ Գոլից հետո թիմերի ակտիվությունն ավելի մեծացավ։ Մեր տղաները կարող էին նույնիսկ հավասարեցնել հաշիվը, բայց Դմիտրո Խլյոբասի անչափ վտանգավոր հարվածից հետո գնդակն անցավ դարպասի կողքով։ Մինչ խաղի ավարտն էլ սպառնալից այլ դրվագներ չտեսանք։

Հավելենք, որ մինչ առաջնության ավարտը 2 հանդիպում է մնում, որոնցից առաջինը կանցկացնենք մայիսի 25-ին՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտում մրցելով «Նոայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 1-2

0-1 Արմեն Համբարձումյան (13'), 0-2 Մաիլսոն Լիմա (15'), 1-2 Սամվել Հակոբյան (73')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի, 15․ Աննան Մենսահ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (25․ Էդգար Գրիգորյան 65'), 19․ Սերգեյ Մկրտչյան, 9․ Նարեկ Աղասարյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա) (12․ Ջոնել Դեսիրե 56'),  20․ Գոռ Լուլուկյան (17. Տիգրան Այունց 56'), 10․ Կարեն Մելքոնյան (13․ Դմիտրո Խլյոբաս 56'), 22․ Արթուր Միրանյան (7․ Սամվել Հակոբյան 65')։

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 31. Լևոն Տեր-Մինասյան, 36․ Խարիտոն Այվազյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 4․ Արմեն Մանուչարյան, 25․ Էդգար Գրիգորյան, 17. Տիգրան Այունց, 8․ Ուգոչուկվու Իվու, 13․ Դմիտրո Խլյոբաս, 7․ Սամվել Հակոբյան, 90․ Օլեգ Պոլյակով, 12․ Ջոնել Դեսիրե։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 33․ Դմիտրի Աբակումով, 7․ Ժիրայր Շաղոյան (88․ Ուիլֆրեդ Էզա Կուասի 83'), 79․ Սերգեյ Վակուլենկո, 2․ Գիլյերմե դե Սոուզա, 6․ Ուբեյմար Անգուլո, 11․ Եգոր Կլիմենչուկ, 10․ Արմեն Համբարձումյան (ա) (21․ Սոլոմոն Իմե Ուդո 83'), 20․ Ալվին Թերա (19․ Կարեն Մուրադյան 57'), 14․ Մաիլսոն Լիմա, 8․ Ջոնաթան Դուարտե (17․ Զաքարիա Սանոգո 62'), 30․ Ռոմերսիո Պերեյրա։ 

Պահեստայիններ՝ 77․ Վալերիո Վիմերկատի, 18․ Արտյոմ Ավանեսյան, 32․ Պատվական Ավետիսյան, 17․ Զաքարիա Սանոգո, 34․ Ստեփան Սահրադյան, 5․ Դավիթ Տերտերյան, 88․ Ուիլֆրեդ Էզա Կուասի, 27․ Ֆուրդջել Նարսինգ, 19․ Կարեն Մուրադյան, 12․ Տիբո Լեսքուա, 21․ Սոլոմոն Իմե Ուդո։