ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
24/05/2022Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու պաշտպան Ժիրայր Մարգարյանը։
Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ հանդիպումները՝
Հունիսի 4 | Հայաստան - Իռլանդիա |17։00
Հունիսի 8 | Շոտլանդիա - Հայաստան |22։45
Հունիսի 11 | Ուկրաինա - Հայաստան |17։00
Հունիսի 14 | Հայաստան - Շոտլանդիա | 20։00
Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։