Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԽԱՂԸ ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՄԵՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԷՐ»

25/05/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Նոայի» հետ գրանցած ոչ-ոքիից (1-1) հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին․

«Կարծում եմ՝ խաղի մեջ մտանք շատ վատ, քնած էինք առաջին 10-15 րոպեներին և շատ արագ գոլ բաց թողեցինք, բայց կարծում եմ՝ այդ գոլը մեզ շատ չկոտրեց, կամաց-կամաց հետ եկանք, սկսեցինք արդեն վերահսկել խաղը՝ միևնույն ժամանակ մրցակցին տալով որոշակի պահեր։ Բայց առաջին խաղակեսի երկրորդ հատվածում և երկրորդ խաղակեսում արդեն մեր վերահսկողության տակ էր խաղը, չնայած, կրկին ոչ լիարժեք, բայց ընդհանուր առմամբ մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քանի որ խաղավերջում էլ ունեինք պահեր, որոնք կարող էինք գոլով ավարտել։

Կասեմ, որ խաղում էինք շատ լավ ու արժանի մրցակցի դեմ, հեշտ չէ «Նոայի» հետ խաղալը, ու այսօր դա ևս մեկ անգամ ապացուցվեց խաղադաշտում»։