Not Selected

ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ «ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

28/05/2022

Մայիսի 28-ին մեկնարկեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի վերջին տուրը, որի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին» և հաղթեց 2-0 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արթուր Միրանյանն ու Գոռ Լուլուկյանը։

Հայաստանի առաջին գավաթի նվաճման 30-ամյակի առթիվ «Ուրարտու» - «Վան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարեցին գավաթի եզրափակչում գոլի հեղինակներ դարձած Արա Նիգոյանը և Աշոտ Ավետիսյանը։

Հանդիպումը մեկնարկեց «Ուրարտուի» ֆուտբոլիստների ակտիվ գրոհներով ու գոլային պահերով։ Մեր տղաների գրոհներից մեկի ժամանակ հանդիպման 6-րդ րոպեին Էդգար Գրիգորյանի առաջխաղացումից հետո խաղի մրցավարը Դավիթ Պապիկյանի գործողություններում խախտում տեսավ ու 11-մետրանոց նշանակեց «Վանի» դարպասին։ Այն անվրեպ իրացրեց ու հանդիպման հաշիվը բացեց Արթուր Միրանյանը՝ խփելով այս մրցաշրջանում իր 10-րդ գոլը։

Գրոհներն առաջին խաղակեսում բավական շատ էին ու փոխնիփոխ, սակայն «Վանի» կատարմամբ ամենավտանգավորն այս խաղակեսում 26-րդ րոպեին էր, երբ ֆուտբոլիստներից մեկի հարվածից հետո գնդակը դարպասային գծից դուրս բերեց Նանա Անտվին։ Ունեցած նվազագույն առավելությունն «Ուրարտուն» պահպանեց մինչ խաղակեսի ավարտը։

Երկրորդ կեսը բավական ակտիվ սկսեցին հյուրերը։ «Վանի» ֆուտբոլիստները մի քանի իրական հնարավորություն ունեցան հաշիվը հավասարեցնելու, սակայն մեր պաշտպանները բավական լավ էին գործում, խաղի վերջնամասում էլ վստահ գործողություններով աչքի էր ընկնում Արսեն Բեգլարյանը։ Հանդիպմանն ավելացված ժամանակում էլ Գոռ Լուլուկյանը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը՝ հեռահար գեղեցիկ հարվածով։

Այսպիսով, «Ուրարտուն» ավարտեց ելույթները 2021/22 մրցաշրջանում՝ վաստակած 40 միավորով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 2-0

1-0 Արթուր Միրանյան (6' 11մ) 2-0 Գոռ Լուլուկյան (90+1')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (36․ Խարիտոն Այվազյան 68'), 67․ Վադիմ Պարամոնով (15․ Աննան Մենսահ 46'), 6․ Արման Ղազարյան (14․ Պյոտր Տեն 72'), 25․ Էդգար Գրիգորյան, 9․ Նարեկ Աղասարյան (19․ Սերգեյ Մկրտչյան 64'), 17․ Տիգրան Այունց (7․ Սամվել Հակոբյան 68'), 5․ Հակոբ Հակոբյան (ա), 90․ Օլեգ Պոլյակով, 20․ Գոռ Լուլուկյան, 22․ Արթուր Միրանյան։ 

Պահեստայիններ՝  96․ Անատոլի Այվազով, 31․ Լևոն Տեր-Մինասյան, 36․ Խարիտոն Այվազյան, 4․ Արմեն Մանուչարյան, 15․ Աննան Մենսահ, 14․ Պյոտր Տեն, 88․ Ժիրայր Մարգարյան, 8․ Ուգոչուկվու Իվու,  19․ Սերգեյ Մկրտչյան, 7․ Սամվել Հակոբյան, 16․ Հայկ Ղևոնդյան, 27․ Ռուբեն Եսայան։ 

«ՎԱՆ»․ 21. Դավիթ Պապիկյան, 27․ Ջոսուե Գաբա (18․ Նարեկ Հովհաննիսյան 46'), 19․ Ալեքսանդր Ստեպանով, 23․ Դմիտրի Կուզկին, 6․ Արգիշտի Պետրոսյան (ա), 10․ Բենիկ Հովհաննիսյան, 8․ Շոթա Գվազավա (96․ Էդուարդ Ավագյան 65'), 3․ Սիլվիո Գուտիերրես, 9․ Կախա Կախաբրիշվիլի, 2․ Վասպուրակ Մինասյան (77․ Էրիկ Ազիզյան 81'), 90․ Ալիխան Մալկանդուև։ 

Պահեստայիններ՝  1․ Արթուր Մելքոնյան, 13․ Էմմանուել Միրեկու, 77․ Էրիկ Ազիզյան, 28․ Ալեքսանդր Հովհաննիսյան, 17․ Ջեյսոն Կլիֆֆորդ, 11․ Վիլիամս Իպեյ, 96․ Էդուարդ Ավագյան, 18․ Նարեկ Հովհաննիսյան, 99․ Բենիամին Տեչիե, 35․ Նարեկ Կոստանդյան, 4․ Նվեր Չովիշյան, 14․ Արտյոմ Գրիգորյան։