Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐՆ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

15/06/2022

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին սկսեց ելույթները Ազգերի լիգայի խմբային փուլում։ Բ լիգայում մեր ընտրանին 4 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ուժերը չափեց Իռլանդիայի հավաքականի հետ և 1-0 հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գնդակը խփեց Էդուարդ Սպերցյանը։

Հաջորդ երկու խաղերը մեր հավաքականն անցկացրեց հյուրի կարգավիճակում։ Թիմը նախ հյուրընկալվեց Շոտլանդիայի ընտրանուն և զիջեց 2-0 հաշվով, այնուհետև Լեհաստանում մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ և կրկին պարտվեց՝ 3-0։ 

Վերջին տուրի խաղում Հայաստանի ընտրանին տանը պատասխան հանդիպում անցկացրեց շոտլանդացիների հետ և կրկին զիջեց 4-1 հաշվով։ Մեր թիմի միակ գոլն այդ խաղում խփեց Վահան Բիչախչյանը։ 

Հավելենք, որ հանդիպումներին հայտավորվում էին նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արսեն Բեգլարյանն ու Ժիրայր Մարգարյանը, որոնց, ցավոք, խաղաժամանակ չստացան։ 

Ստորև ներկայացնում ենք Շոտլանդիայի հետ հանդիպման լուսանկարները․