Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՍԿՍԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱԲԱԶԱՅՈՒՄ

19/07/2022

Սերբիայում անցկացրած երկշաբաթյա հավաքից վերադառնալուց հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները երկօրյա հանգիստ ունեցան, իսկ հուլիսի 19-ին վերսկսեցին մարզումներն արդեն սեփական մարզաբազայում։

Մեր տղաները մինչ մրցաշրջանի մեկնարկը նախատեսում են ևս երկու ստուգողական հանդիպում անցկացնել և արդեն պատրաստ մոտենալ նոր մրցաշրջանին։ Այլ մանրամասներ խաղերի հետ կապված կտեղեկացնենք հավելյալ։

Իսկ այժմ ներկայացնում ենք Երևան վերադառնալուց հետո թիմի առաջին մարզման լուսանկարները․