Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

26/07/2022

Հուլիսի 28-ից 30-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Գոռ Վանոյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Կարեն Թալասյանին։

Հավաքի վերջին օրը մեր ընտրանին երկկողմանի հանդիպում կանցկացնի։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։