Not Selected

ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ․ «ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՍՆԵՆՔ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ»

05/07/2022

«Ուրարտուի» նորեկ Լեոն Սաբուան 10 տարի հանդես է եկել «Կրասնոդարի» ակադեմիայի համակարգում։ 21-ամյա հարձակվողը պատմել է ֆուտբոլային կարիերան սկսելու, «Ուրարտու» տեղափոխության ու թիմի հետ նպատակների մասին։

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել իմ հայրենիքում՝ Աբխազիայում, 7 տարեկան հասակում ու 3-4 տարի ես այնտեղ եմ խաղացել, հետո մեզ տարան Կրասնոդար՝ ընկերական հանդիպումների և այնտեղ ես ու իմ քանի ընկերներին հավանեցին «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբից, այնտեղ կար նաև սելեկցիոներ, որը հրավիրեց մեզ փորձաշրջան անցնելու, և ստացվում է այնպես, որ 2012 թվականից մեզ ընդունեցին այնտեղ ու 10 տարի ես անցկացրի «Կրասնոդարի» համակարգում»։

«ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ» ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինձ բախտ վիճակվեց խաղալ «Չելսիի» ու «Սևիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայում, իհարկե, դա երևի յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, մանավանդ, երբ փոքր ժամանակ հեռուստացույցով դիտում ու երազում էինք այնտեղ խաղալ։ Ես շնորհակալ եմ «Կրասնոդարին» նման հնարավորության համար։ Իրականում կարող եմ ասել, որ իմ երազանքներից մեկն իրականացավ»։

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ

«Առաջին տպավորություններս «Ուրարտու» տեղափոխվելուց հետո, չնայած մինչ այստեղ գալը իմացել էի, ինձ դուր էր եկել ամեն ինչ, և երբ եկա այստեղ, տեսա, թե ինչ բարի ու համախմբված կոլեկտիվ է, անձնակազմը, մարզիչները, բոլորն ինձ այնպես ընդունեցին, որ հենց առաջին օրվանից ինձ շատ հարմար եմ զգացել, այստեղ ինձ շատ դուր է գալիս։ 

«Ուրարտուի» ինստագրամյան պաշտոնական էջում այս առիթով ինձ շնորհավորել էր Էդուարդ Սպերցիանը, նա իմ ընկերն է, մենք 2012 թվականից միասին ենք եղել «Կրասնոդարի» ակադեմիայում ու մինչ օրս շատ ջերմ շփման մեջ ենք։ Իհարկե, խորհրդակցել եմ իր հետ, նա էլ ինձ ասել է ակումբի մասին, շատ հաճելի է, նա էլ հետևում ու անհանգստանում է ինձ համար, ինչպես և ես»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ չեմ հասցրել հետևել Հայաստանի առաջնությանը, բայց ես ունեմ և մինչ այդ էլ իմ շատ ընկերներ հանդես են եկել Հայաստանում, ուստի գիտեմ, որ առաջնությունը բարձր մակարդակի է, թիմերը պայքարում են Եվրագավաթային մրցասպարեզ դուրս գալու համար։ Ամեն դեպքում սա շատ հետաքրքիր էր և բացահայտում ինձ համար»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԹԻՄՈՒՄ

«Ուրարտուի» երկրպագուներին կցանկանամ ասել, որ յուրաքանչյուր խաղում ներդնելու եմ ուժերս հարյուր տոկոսով, օգնել թիմին, ձգտել գոլեր խփել, անել հնարավորը, որպեսզի հաղթենք ամեն խաղում և հասնենք այն ամենաբարձր նպատակներին, որոնք ունենք»։