Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵ

06/07/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Ջոնել Դեսիրեն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Նշենք, որ Հայիթիի հավաքականի հարձակվողը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը, որի ընթացքում հասցրել է մասնակցել 30 հանդիպման ու խփել 15 գոլ։

Ինստագրամի ի իր պաշտոնական էջում Դեսիրեն գրել է հետևյալը.

«Ուզում եմ հրաժեշտ տալ այս հիանալի ակումբին, որն ինձ շատ է ուրախություն և երջանկություն պարգևել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որ ինձ հնարավորություն է տվել շարունակել զարգանալ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, և այն ամենի համար, ինչը թույլ է տվել ինձ ապրել և վայելել այս կարճ ժամանակում։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս հետ ունեցած անմոռանալի պահերի համար, նրանց, ովքեր շատերը դարձել են իմ ընկերները, այս ամենը ես կպահեմ իմ սրտում: Շնորհակալություն, «Ուրարտու»։

Շնորհակալություն ենք հայտնում Դեսիրեին թիմում անցկացրած տարիների ու ունեցած ելույթների համար և նոր հաղթանակներ մաղթում կարիերայում։