Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ

06/07/2022

Հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։ Ակումբի հետ 26-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը  փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։

Հիշեցնենք, որ Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։

Շնորհակալություն ենք հայտնում Արթուր Միրանյանին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։