Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽԱՂՆ ՍՏԱՑՎԵՑ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԿԼԻՆԵՐ»

01/08/2022

«Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է հանդիպման մասին ու պատասխանել նաև լրագրողների հարցերին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք գիտեինք, որ հեշտ խաղ չի լինելու, և դրան, բնականաբար, լրջորեն պատրաստվել էինք, ցուցադրեցինք մեր պլանավորած խաղը բացառությամբ վերջին 15 րոպեների, երբ ավելի դժվար էր ընթանում, պատճառը երևի թե արդյունքի հետ կապված վախն էր, կարողացանք պահպանել այն միակ գոլը, որը հիանալի կերպով հեղինակեց Օլեգ Պոլյակովը։ Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի»։

ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՈՒ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես մեր, այնպես էլ թիմի առջև դրված են առավելագույն առաջադրանքները, որոնց պետք է հասնենք, այս մասին ես նշել էի նաև իմ նախորդ ասուլիսի ժամանակ»։

ՆԱԽԿԻՆ ԹԻՄԻ ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, պատրաստվել էինք ու գիտեինք՝ ինչպես է կազմակերպելու իր խաղը «Արարատ-Արմենիան», բայց նաև մենք պլանավորել էինք ավելի շատ պահեր ունենալ, քան եղան, ուստի կարծում եմ, որ խաղն ստացվեց այնպիսին, ինչպիսին մենք սպասում էինք։ Այո, որոշ չափով օգնեց այն փաստը, որ այս թիմին ես ծանոթ էի, բացի նոր բրազիլացի հարձակվողից բոլորին գիտեինք, այլ առումով դա օգնեց»։