Not Selected

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ

11/08/2022

Օգոստոսի 11-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր Արկադի Անդրիասյանը կդառնար 75 տարեկան։ Այս կապակցությամբ «Ուրարտուում» հայտարարվել էր բաց դռների օր մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստների ծնողների համար, որոնք հնարավորություն ունեցան մասնակցելու իրենց երեխաների մարզմանը։ Այս օրը բոլոր ներկաները նաև ծաղկադրում կատարեցին Արկադի Անդրիասյանի հուշարձանի մոտ։

Լեգենդի հիշատակին նվիրված՝ «Ուրարտու-1-10» և «Ուրարտու-2-10» թիմերի մասնակցությամբ վիճարկվեց նաև Արկադի Անդրիասյանի անվան գավաթը։ Հաղթող ճանաչվեց «Ուրարտու-2-10» թիմը, որը առավելության հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ 1-4 հաշվով (1-1)։