Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՐԵՑ

24/08/2022

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն- ակադեմիայում ընթացող հավաքի շրջանակում ընկերական հանդիպումներ անցկացրեց Լիտվայի Մ-19 տարեկանների ընտրանու հետ։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ պատասխան խաղում 2-1 հաշվով առավելության հասան լիտվացիները։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Արա Ջոլաքյանը, Արթուր Իսրայելյանը, Կարեն Դավթյանը, Գևորգ Գրիգորյանը և Համլետ Սարգսյանը նույնպես մասնակցեցին ընկերական հանդիպումներին։ Վերջինս երկրորդ խաղում կատարում էր նաև թիմի ավագի պարտականությունները։

Հավելենք, որ այս խաղով ավարտվեց Հայաստանի պատանեկան հավաքականի այս շրջանի ուսումնամարզական հավաքը։