Not Selected

ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԶԻՋԵՑԻՆՔ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

25/08/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջեց «Վեստ Արմենիային», որն այս տարի վերսկսել էր իր ելույթներն առաջնությունում։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Կարեն Դավթյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Չարլզ Մարկի Իկեչուկվուն, Ռոման Ջիգկաևը և Դավիթ Մարգարյանը։

Նախորդ խաղին հայտավորված ֆուտբոլիստների կազմում Իգոր Պադերինը ընդամենը մեկ փոփոխություն էր կատարել. Դավիթ Հարությունյանի փոխարեն խաղն առաջին րոպեներից սկսեց Լևոն Բաշոյանը։
Խաղի սկզբից երկու թիմերի ֆուտբոլիստները պրեսինգ էին կիրառում ու փորձում գրոհներ ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ խաղի տեմպը բարձր էր, իսկ գործողությունները հիմնականում դաշտի կենտրոնում էին ծավալվում։
Առաջին վտանգավոր պահը 31-րդ րոպեին էր, երբ հյուրերի գրոհի ժամանակ Չարլզ Մարկի Իկեչուկվուն երկրորդ փորձից կարողացավ գնդակն ուղարկեց Մխիթար Ումրեյանի պաշտպանած դարպասը։ Մեր թիմի՝ գրոհներ ու հակագրոհներ ձեռնարկելու անհաջող փորձերից հետո, «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները կարողացան երկրորդ գնդակը խփել։ Աչքի ընկավ Ռոման Ջիգկաևը։ Մինչ խաղակեսի ավարտը նոր իրադարձություններ չգրանցվեցին, ու թիմերն ընդմիջման գնացին հյուրերի՝ երկու գնդակի առավելությամբ։ 

Լարվածության ու արագ ֆուտբոլի առումով երկրորդ խաղակեսը չզիջեց առաջինին։ 59-րդ րոպեին հյուրերը երրորդ գոլը խփեցին։ Այս անգամ մեր դարպասը գրավեց Դավիթ Մարգարյանը։ Մեր տղաները շարունակում էին վտանգավոր պահեր ստեղծել, սակայն ամեն անգամ բացակայում էր եզրափակիչ հարվածը։ Կարեն Դավթյանը մի քանի հնարավորություն ուներ՝ հարվածներ կատարելով բարենպաստ դիրքերից, սակայն բոլոր հարվածները բարձր էին ընթանում։ 79-րդ րոպեին մեր տղաները անկյունայինից գոլ խփելու հնարավորություն ունեցան, սակայն կրկին գնդակը չհայտնվեց ցանցում։

88-րդ րոպեին հակագրոհի ժամանակ խորքից կատարած հիանալի փոխանցման շնորհիվ Կարեն Դավթյանը գրավեց մրցակցի դարպասը։ Հանդիպման ավարտին քիչ ժամանակ էր մնացել, և մեր տղաներին չհաջողվեց հետ բերել ևս մի քանի գնդակ, խաղն ավարտվեց 1-3 հաշվով՝ հօգուտ «Վեստ Արմենիայի»։

Հավելենք, որ հաջորդ խաղը մեր տղաները կանցկացնեն հյուրի կարգավիճակում ու կմրցեն «Արարատ-2»-ի հետ։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 1-3

0-1 Չարլս Մարկի Իկեչուկվու (31'), 0-2 Ռոման Ջիգկաև (37'), 0-3 Դավիթ Մարգարյան (59'), 1-3 Կարեն Դավթյան (88')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան (55․ Հայկ Ղազարյան 46'), 39․ Նարեկ Դավթյան (5․ Արթուր Թալասյան 64'), 6. Էրիկ Ամիրխանյան, 27․ Գառնիկ Մինասյան, 26․ Կարեն Գալստյան (ա), 77․ Ալիկ Մկրտչյան, 24․ Գոռ Վանոյան (12․ Արա Ջոլաքյան 35'), 11․ էրիկ Ղուլինյան (15․ Կարեն Դավթյան 35'), 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան (8․ Գևորգ Գրիգորյան 57'), 21․ Հարություն Ստեփանյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 55․ Հայկ Ղազարյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 12․ Արա Ջոլաքյան, , 3․Վահե Շափաղաթյան, 28․ Եգոր Սարդարյան, 16․ Էդիկ Վարդանյան։

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ 1․ Խաչատուր Մանուկյան, 6․ Դավիթ Մարգարյան, 4․ Վահե Չոփուրյան (ա), 3․ Գագիկ Դաղբաշյան (66․ Պատվական Մահտեսյան 69'), 7․ Չարլզ Մաարկի Իկեչուկվու, 11․ Ռոման Զիգկաև (10․ Կարեն Խատուև 69'), 5․ Ստեփան Սահրադյան, 23․ Սուրիկ Զաքարյան, 17․ Էրիկ Սողոմոնյան, 21․ Վլադիմիր Մորգոեվ (77․ Դավիթ Ղանդիլյան 60'), 20․ Գեորգի Բերեզով (8․ Մամիկոն Դերմենջյան 56')։

Պահեստայիններ՝ 99․ Արթուր Միրոյան, 10․ Կարեն Խատուև, 66․ Պատվական Մահտեսյան, 19․ Արման Մանուկյան, 77․ Դավիթ Ղանդիլյան, 8․ Մամիկոն Դերմենջյան, 88․ Աղասի Եղիազարյան։