Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

10/09/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատար «Ալաշկերտին»։ Թիմերը մեկական գոլերով փոխանակվեցին։ «Ուրարտուի» կազմում աչքի ընկավ Դավիթ Խուրցիձեն, «Ալաշկերտից» էլ գոլի հեղինակ դարձավ Տիագո Գալվաոն։

Խաղը բավական կոշտ ու ակտիվ պայքարում մեկնարկեց, ու անցավ երկու թիմերի ոչ փոքրաթիվ գրոհներով։ Հյուրերի ոչ թե ճնշումը, այլ միմյանց հաջորդող գրոհները կամ չէին հասնում դարպասին, կամ դրանք չեզոքացնում էր հենց Արսեն Բեգլարյանը։ Խաղի 16-րդ րոպեին, սակայն, վերահսկել պահը չկարողացանք ու Տիագո Գալվաոն հաշվի մեջ առաջ մղեց «Ալաշկերտին»։ Այս գոլից հետո Բարսեղյանի թիմը ևս մեկ վտանգավոր պահ ունեցավ, սակայն Արտակ Գրիգորյանի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։ Մեր տղաները սկսեցին խաղակեսի վերջին րոպեներին իրենց խաղը թելադրել. մեկ անգամ Սերգեյ Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ, սակայն Չանչարևիչը կարողացավ որսալ գնդակը։ Կարող ենք ասել, որ առաջին խաղակեսում պահերով չէինք զիջում մրցակցին, սակայն ընդմիջման գնացինք «Ալաշկերտի» նվազագույն առավելությամբ։

Մեր տղաները շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը՝ ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր։ Երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ «Ուրարտուի» նորեկ կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն ու նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ՝ 56-րդ րոպեին հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Խփած գոլից հետո խաղի տեմպն էլ ավելի արագացավ։ 77-րդ րոպեին Նարեկ Աղասարյանի հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը վերջին վայրկյաններին կարողացավ դուրս հանել գնդակն ու փրկել իր թիմին։ Իսկ երեք րոպե անց Ժիրայր Մարգարյանը հեռահար հարվածով անակնկալի բերեց մրցակցի դարպասապահին, որ չէր սպասում, որ գնդակը չէր լքի դաշտի սահմանները, և կրկին վերջին պահին թիմին։ Մինչ հանդիպման ավարտը մեր տղաները շարունակեցին ճնշումը, սակայն նոր գոլեր չգրանցվեցին․ «Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1-1։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր տղաները կրկին սեփական հարկի տակ կընդունեն «Փյունիկին»։ Խաղի մեկնարկը 20։00-ին է։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-1 

0-1 Տիագո Գալվաո (16'), 1-1 Դավիթ Խուրցիձե (56')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 34․ Էրիկ Փիլոյան (21․ Նարեկ Գրիգորյան 46'), 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 19․ Սերգեյ Մկրտչյան, 8․ Ուգոչուկվու Իվու (9․ Նարեկ Աղասարյան 69'), 33․ Մարկոս Ժունիոր (27․ Դավիթ Խուրցիձե 46'), 10․ Կարեն Մելքոնյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ (25․ Էդգար Գրիգորյան 76'), 90․ Օլեգ Պոլյակով (18․ Լեոն Սաբուա 69')։ 

Պահեստայիններ՝  42․ Ալեքսանդր Մելիխով, 1․ Հայկ Ղազարյան, 36․ Խարիտոն Այվազյան, 30․ Էվերսոն Պերեյրա, 25․ Էդգար Գրիգորյան, 29․ Համլետ Սարգսյան, 9․ Նարեկ Աղասարյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 21․ Նարեկ Գրիգորյան, 18․ Լեոն Սաբուա։

«ԱԼԱՇԿԵՐՏ»․ 22. Օգնյեն Չանչարևիչ, 21․ Արտակ Գրիգորյան (ա), 3. Տարոն Ոսկանյան, 7. Վանգու Բատիստա Գոմե (97. Ռոնալդ Օրտիզ 46'), 17. Արտակ Եդիգարյան (99. Ֆայդեր Կաստիլյո 46'), 5. Դիդիե Բորիս Կադիո, 4. Աննան Մենսահ (98. Վահագն Այվազյան 81'), 20․ Տիագո Գալվաո (77. Ռումյան Հովսեփյան 59'), 11. Սարգիս Շահինյան, 19. Դեու Դոսա Օլատունջի, 94. Կարապետ Մանուկյան (95. Բլադիմիր Դիազ 46')։

Պահեստայիններ՝ 1․ Սևակ Ասլանյան, 25. Արման Մելիքսեթյան, 15. Բեկո Իսմայիլ Ֆոֆանա, 33. Անդրանիկ Ոսկանյան, 98. Վահագն Այվազյան, 70. Բենիկ Հովհաննիսյան, 99. Ֆայդեր Կաստիլյո, 95. Բլադիմիր Դիազ, 55. Սարգիս Մեթոյան, 77. Ռումյան Հովսեփյան, 97. Ռոնալդ Օրտիզ, 16․ Ռոբերտ Նավոյան, 85․ Ալեքսանդր Տեր-Թովմասյան։