Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

27/09/2022

Հոկտեմբերի 1-ին «Ուրարտու» ֆուտբալային ակումբի մարզաբազայում տեղի կունենա ակումբի ակադեմիայի սաների Երդման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն 2016-1 և 2016-2 թիմերը՝ գլխավոր մարզիչներ Գեղամ Հարությունյանի և Նարեկ Ալեքսանյանի ուղեկցությամբ։

Միջոցառմանը ներկա կգտնվեն ակումբի ղեկավար կազմը, աշխատակիցները, ինչպես նաև «Ուրարտուի» գլխավոր թիմի այն ֆուտբոլիստները, որոնք հանդիսանում են ակումբի սաներ։ Արարողության ավարտին սաներին կհանձնվեն նաև ակումբի անդամ դառնալու մասին հավաստագրեր։ 

Արարողության սկիզբը կլինի 14։00-ին։ Մուտքը ազատ է։