Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԽԱՂՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՀԵՆՑ ՄԵՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԷՐ»

04/09/2022

ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-4) մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է խաղի մասին.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք բավականին լուրջ պատրաստվել էինք այս խաղին, գիտեինք, որ ԲԿՄԱ-ն երկու սխեմա է խաղի մեջ դնելու և իր կազմում անհատական շատ ուժեղ խաղացողներ ունի: Բացառությամբ երկրորդ խաղակեսում այն դրվագի, երբ Ժիրայր Մարգարյանը հայտնվել էր խոտածածկին, հանդիպման մնացած մասում խաղը մեր վերահսկողության տակ էր: Ես կարծում եմ, որ մեր ստեղծած պահերը շատ ավելի էին, քան մեր խփած գոլերը»:

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մեր կազմում ունենք 24 ֆուտբոլիստ, որոնցից ձևավորում ենք մեր կազմը, որոշեցինք, որ Փիլոյանն այսօր խաղադաշտում պետք է լինի, մենք հասկանում էինք նաև Ժիրայր Շաղոյանը ուժեղ կողմերը, ուստի այդպիսի կազմ ընտրեցինք»:

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՀԵՏ ԽԱՂԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ ցանկացած խաղից, հաղթանակ տոնած լինի, թե պարտված լինի թիմը, կարելի է դասեր քաղել, նման խաղերից հետո մարզչական շտաբն էլ, ֆուտբոլիստներն էլ հետևություններ անում են»: