Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

06/09/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2» թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախ-2» թիմին ու հաղթեց 2-0 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Գևորգ Գրիգորյանը և Հարություն Ստեփանյանը։ 

Հանդիպումը սկսվեց բավականին ինտենսիվ, մեր տղաների ակտիվ ճնշումից հետո արդեն 3-րդ րոպեին «Լեռնային Արցախ-2»-ի պաշտպանները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, իսկ նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Գևորգ Գրիգորյանը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Այնուհետև թիմերն անընդհատ խաղարկում էին գնդակըն ու գրոհներ կազմակերպում։ Առաջին խաղակեսում առանձնապես վտանգավոր պահեր չեղան, բացառությամբ վերջին մի քանի րոպեների, երբ մեր թիմի դարպասապահ Մխիթար Ումրեյանը երկու անգամ փրկեց վերահաս գոլերից։ Արդյունքում թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտու-2»-ի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց նույն ակտիվությամբ, ինչ առաջինը։ 49-րդ րոպեին մեր թիմի ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք վաստակեցին վտանգավոր դիրքում, սակայն Էդգար Ղուլինյանի հարվածը անհաջող ստացվեց։ Պայքարը հիմնականում ընթանում էր դաշտի կենտրոնում, սակայն ավելի շատ գոլային պահեր ստեղծում էին հենց Իգոր Պադերինի տղաները։ 53-րդ րոպեին մեր թիմի կատարմամբ հերթական վտանգավոր դրվագում, Կարեն Դավթյանի սուր անկյան տակ կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը հազիվ կարողացավ շեղել գնդակի ուղղությունն ու փրկեց իր թիմին։ Իսկ ահա 79-րդ րոպեին Հարություն Ստեփանյանի գոլը վերջինը դարձավ այս խաղում։ Մինչև խաղի ավարտը առանձնապես վտանգավոր պահեր չտեսանք․ «Ուրարտու-2» - «Լեռնային Արցախ-2»՝ 2-0.

Հավելենք, որ հաջորդ տուրի՝ «Փյունիկ Ակադեմիայի» հետ խաղը՝ նշանակված սեպտեմբերի 11-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է։ 8-րդ տուրի հետ կապված այլ մանրամասներ կտեղեկացնենք հավելյալ։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-2» 2-0

1-0 Գևորգ Գրիգորյան (4'), 2-0 Հարություն Ստեփանյան (79')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 70․ Արման Մարտիրոսյան, 39․ Նարեկ Դավթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 5․ Արթուր Թալասյան, 26․ Կարեն Գալստյան (ա), 23․ Լևոն Բաշոյան, 13․ Էդգար Ղուլինյան, 14․ Դավիթ Հարությունյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան։

Պահեստայիններ՝  55․ Հայկ Ղազարյան, 1․ Սուրեն Ղազարյան, 1․ Հայկ Ղազարյան, 21․ Հարություն Ստեփանյան, 24․ Գոռ Վանոյան, 16․ Էդիկ Վարդանյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 19․ Կարեն Թալասյան, 12․ Արա Ջոլաքյան, 77․ Ալիկ Մկրտչյան։ 

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-2»․ 13. Արման Հարությունյան, 33․ Արամայիս Մարդիյան, 8․ Տիգրան Սիմոնյան, 21․ Վադիմ Հայրիյան, 44․ Գագիկ Առուստամյան, 20․ Նարեկ Ղասումյան, 34․ Վալերի Բաբայան, 37․ Ռոնալդ Մելքումյան, 39․ Արսեն Ավանեսյան, 41․ Արթուր Ասկարյան (ա), 42․ Հայկ Աթայան։ 

Պահեստայիններ՝ 43․ Միքայել Բալայան,71․ Հայկ Աբաղյան, 18․ Արսեն Բաղրյան, 36․ Էդվարդ Լազարյան, 47․ Արմեն Զաքարյան։