Not Selected

ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԿՄԱ-ՈՒՄ

08/09/2022

«Ուրարտուի» սան Գոռ Լուլուկյանը վարձակալական հիմումնքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։ 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը ֆուտբոլիստը կանցկացնի բանակայինների կազմում։

Հավելենք, որ 19-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում (2-1)։ Թիմի կազմում Լուլուկյանը մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։

Հաջողություն ենք մաղթում երիտասարդ ֆուտբոլիստին ԲԿՄԱ-ում։