Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

16/01/2023

Ձմեռային նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի։ Հունվարի 26-ին մեր թիմը արտասահմանյան հավաքի մեկնելուց առաջ հունվարի 26-ին սեփական հարկի տակ կխաղա «Վանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 13:00-ին և ուղիղ եթերով կցուցադրվի մեր յութուբյան ալիքով։

Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը վերսկսել է մարզումները հունվարի 11-ին և առայժմ մարզվում է սեփական մարզաբազայում։