Not Selected

ՄԵՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՆԳՍՏԻՑ

16/01/2023

Էդվարդ Գրիգորյանի անունը կրող «Ուրարտու» ակադեմիայի թիմերը վերսկսել են մարզումները ձմեռային հանգստից հետո։ Մեր պատանի ֆուտբոլիստները հունվարի 14-ից կանոնավոր մարզումային ծրագրով վերականգնում են իրենց մարզավիճակն ու նախապատրաստվում առաջնությունների վերսկսմանը։

Հավելենք, որ ավելի փոքր տարիքային թիմերը՝ 2013-2017թթ․, կվերադառնան արձակուրդից հաջորդ շաբաթ։ 

Ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ մարզումային օրից․