Not Selected

ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ԿԱԶՄՈՒՄ

27/01/2023

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հունվարի 21-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Ինչպես տեղեկացրել էինք մեր աղջիկների թիմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիները 7-ն են՝ Յանա Հարությունյանը, Հասմիկ Գրիգորյանը, Մարիաննա Վարդանյանը, Անի Օհանյանը, Էմմի Սարգսյանը, Միլենա Սայադյանը և Լուսինե Կոստանյանը:

«Ուրարտու-աղջիկների» ավագ Էմմի Սարգսյանը, որը բավական մեծ փորձ ունի տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու, ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է  ազգային ընտրանու կազմում մարզումների մասին․

«Ազգային հավաքականի կազմում եմ մարզվում, ինչն ինձ համար մեծ պատիվ է, այստեղ շատ բաներ եմ սովորում իմ փորձառու ընկերներից, որոնց հանդիպում եմ նաև ակումբային մրցաշարերում։ Ինձ դուր է գալիս հավաքականում մթնոլորտը, որը շատ դրական է, բոլորը ջերմ ու ընկերաբար են միմյանց նկատմամբ։ Փետրվարի 17-ին և 20-ին ընկերական հանդիպումներ ունենք, պատրաստվում ենք այդ խաղերին»։

Հավելենք, որ Հայաստանի կանանց ընտրանին կավարտի այս շրջանի ուսումնամարզական հավաքը հունվարի 29-ին։