Not Selected

«ՆՈԱ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» ԽԱՂՈՒՄ ԴԱՐՊԱՍԻ ԳՐԱՎՈՒՄ ՉԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ

01/10/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Նոա-2»-ի հետ և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց։ 

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար ու հանգիստ պայքարում։ Թիմերի ստեղծած պահերը իրական վտանգ չէին ներկայացնում, բայց հաշիվը բացելու մեկական հնարավորություն երկու կողմի ֆուտբոլիստներն էլ ունեցան, սակայն դիպուկությունը չէր հերիքում հատկապես եզրափակումների ժամանակ։ Առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չտեսանք։

Երկրորդ կեսում թիմերը նույն խնդրի առաջ էին կանգնած։ Մեր թիմի ֆուտբոլիստներն ակտիվ էին գործում մրցակցի կիսադաշտում և մի քանի լավ հնարավորություն ստեղծեցին հաշիվը բացելու, բայց հարկ է նշել, որ «Նոա-2»-ի դարպասապահ Հարություն Մելքոնյանը բավական վստահ էր գործում և որսում իր ուղղությամբ ընթացող գրեթե բոլոր գնդակները։ Մեր դարպասի ուղղությամբ գործությունները տանտերերի կողմից ավելի քիչ էին, սակայն ոչ պակաս վտանգավոր։ Նման դրվագներում էլ վերջին հարվածը կատարել մրցակցին թույլ չէին տալիս մեր թիմի պաշտպանները։ Հանդիպման վերջին ամենավտանգավոր պահը «Նոա-2»-ի ֆուտբոլիստների կատարմամբ էր, սակայն գնդակը շեղությամբ ընթացավ դարպասաձողի կողքով՝ 0-0։

Հավելենք, որ հաջորդ տուրը մեր թիմը բաց կթողնի, ուստի կհանդիպենք միջազգային դադարի ավարտից հետո։

«ՆՈԱ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-0

«ՆՈԱ-2»․ 99․ Հարություն Մելքոնյան, 7․ Գոռ Աբրահամյան, 30․ Աշոտ Քոչարյան (ա), 4․ Կարեն Թալասյան, 24․ Սերյոժա Բաբայան, 98․ Հայկարամ Մուրադյան, 88․ Ալեն Պողոսյան, 77․ Ռոբերտ Բաղրամյան, 55․ Ալիֆ Ռոդրիգես, 66․ Տիգրան Սարգսյան, 23․ Հայկ Ղևոնդյան։

Պահեստայիններ՝ 32․ Ստեփան Օհանյան, 11․ Գրիգոր Հովհաննիսյան, 16․ Նարեկ Սարգսյան, 15․ Արմեն Խաչատրյան, 29․ Էմմանուել Պետրոսյան, 26․ Արթուր Ստեփանյան, 8․ Արամ Գեղամյան, 6․ Արտաշես Մուրադյան, 10․ Արամ Բեգանյան, 5․ Անդրանիկ Գրիգորյան, 14․ Հովհաննես Բալինյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 80․ Պետրոս Մանուկյան, 12․ Արա Ջոլաքյան, 29․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան (ա), 27․ Գառնիկ Մինասյան, 21․ Լևոն Բաշոյան, 97․ Արթուր Մելիքյան, 96․ Գագիկ Պետրոսյան։ 

Պահեստայիններ՝  91․ Հայկ Ղազարյան, 95․ Սուրեն Ղազարյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 37․ Ալիկ Գասպարյան, 98․ Հայկ Գալստյան, 34․ Արթուր Թալասյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 47․ Դավիթ Հարությունյան, 38․ Հայկ Ստեփանյան, 87․ Վահե Շափաղաթյան։