Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

21/10/2023

«Նոայի» նկատմամբ տոնած հաղթանակի ու խաղի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով, մեր թիմն այսօր շատ կազմակերպված խաղ անցկացրեց, գոլ խփեցինք, հետո բավական լավ հնարավորություններ ունեինք զարգացնելու մեր առավելությունը: Պաշտպանությունում էլ լավ էինք գործում, թույլ չտվեցինք «Նոային» վտանգավոր պահեր ստեղծել: Ընդհանուր առմամբ, արժանի էինք հաղթանակի»:

ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹՈՒՄ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԻ ՄԱՍԻՆ

«Ոչ մի հետք չի թողել այդ պարտությունը, տղաներին ոչինչ չեմ ասել, 3 օր հանգիստ է ունեցել թիմը, այնուհետև աշխատել ենք ու պատրաստվել առաջնությանը: Դա չի նշանակում, որ մենք չենք հուսահատվել այդ խաղից հետո, բնականաբար, բոլոր ֆուտբոլիստներն էլ հասկանում են, որ նման քանակության պահերը, որոնք ունեինք ու չավարտեցինք գոլով, դա շատ վատ է, բայց պետք էլ շարժվել առաջ, ինչն էլ արեցինք»:

ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՔԻՉ ԹՎԻ ՄԱՍԻՆ

«Մեզ Մոտ Նանան հանդիսանում է այս պահին Հայաստանի քաղաքացի չէ, բայց ունի սպորտային հայկական քաղաքացիություն, նա կարող է, ըստ կանոնների,  մասնակցել Հայաստանի առաջնության հանդիպումներին որպես հայ ֆուտբոլիստ: Մենք շատ կուզեինք, որ մեր թիմի կազմում որքան հնարավոր է շատ հայ ֆուտբոլիստներ, սակայն Փիլոյանը վնասվածք է ստացել, Ղազարյանը վնասվածք է ստացել, Մելքոնյանը երկար ժամանակ չի խաղալու, Մկրտչյանը` նույնպես: Տարախչյանն էլ միացել է մեզ միջազգային դադարից հետո` երկու խաղն էլ անցկացնելով գրեթե 90 րոպե: Պատկերն այսպիսին էր»:

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԻ` ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ՉԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արասը կազմ ու պատրաստ էր խաղադաշտ դուրս գալուն, նա հայտավորված էր, նստած էր պահեստայինների նստարանին, սակայն հանդիպումն այնպես էր դասավորվում, որ ինձ անհրաժեշտ էին մի փոքր այլ որակի ֆուտբոլիստներ: Իսկ թե ինչու հենց մեկնարկային կազմում չէր` կասեմ, որ այդ հարցը կարող էր վերաբերվել ցանկացած ֆուտբոլիստի, որը պահեստային էր»: