Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ» ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

26/10/2023

Միջազգային դադարից հետո «Ուրարտու-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Փյունիկ Ակադեմիային»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վյաչեսլավ Աֆյանը։ 

Հանդիպման առաջին խաղակեսը բավական դիտարժան ընթացք ունեցավ։ Արդեն 3-րդ րոպեին հյուրերը սպառնացին մեր դարպասին, սակայն Վյաչեսլավ Աֆյանի հարվածը շեղ ստացվեց։ Մեր տղաները նույնատիպ մի քանի դրվագ ունեցան․ նախ Լևոն Բաշոյանի փոխանցումից հետո Կարեն Դավթյանի հարվածը մի թեթև բարձր ստացվեց, այլ դրվագում էլ վերջինիս մեկ այլ հարված շեղությամբ ընթացավ։ 31-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիայի» դարպասին նշանակված տուգանային հարվածն իրացնելու եկավ Հայկ Գալստյանը, բայց ուժեղ հարվածից հետո  դարպասապահ Սերգեյ Միքայելյանը տեղում էր։ Վստահ գործողություններով աչքի էր ընկնում նաև մեր դարպասապահ Ալեքսանդր Միշիևը, որն անառիկ պահեց դարպասն առաջին կեսում, ու թիմերը 0-0 հաշվով գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում մրցավարը խախտում նկատեց մեր տղաների գործողություններում, ինչի արդյունքում 11-մետրանոց նշանակեց հյուրերի օգտին, բայց Միշիևը կրկին փայլեց՝ հետ մղելով Համլետ Ալեքսանյանի հարվածը։ Այնուհետև հյուրերը ևս մեկ վտանգավոր գրոհ ձեռնարկեց․ Միշիևի դեմ մեն-մենակ դուրս եկած ֆուտբոլիստը բարձր հարվածեց։ 65-րդ րոպեին Վյաչեսլավ Աֆյանի անցումից հետո թիմակիցը կարողացավ եզրափակել գրոհը,  սակայն խփած գոլից հետո մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։

79-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիան» կարողացավ բացել խաղի հաշիվը։ Դաշտի կենտրոնից գնդակով առաջ շարժված Վյաչեսլավ Աֆյանը գրավեց մեր դարպասը, իսկ 5 րոպե անց կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Չնայած բոլոր ջանքերին՝ մեր տղաներին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ՝ 0-2: 

Հավելենք, որ հաջորդ խաղում մեր թիմը հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին: 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» 0-2

0-1 Վյաչեսլավ Աֆյան (79'), 0-2 Վյաչեսլավ Աֆյան (84')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 80. Պետրոս Մանուկյան, 12. Արա Ջոլաքյան, 39. Նարեկ Դավթյան, 15. Կարեն Դավթյան (ա), 27. Գառնիկ Մինասյան, 21. Լևոն Բաշոյան, 25. Դավիթ Ղիասյան, 97. Արթուր Մելիքյան, 98. Հայկ Գալստյան, 96. Գագիկ Պետրոսյան: 

Պահեստայիններ՝ 91. Հայկ Ղազարյան, 14. Արամ Հունանյան, 29. Արթուր Իսրայելյան, 19. Գևորգ Գրիգորյան, 66. Ալիկ Մկրտչյան, 37. Ալիկ Գասպարյան, 34. Արթուր Թալասյան, 40. Խաչատուր Կիրակոսյան,30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան, 38. Հայկ Ստեփանյան, 47. Դավիթ Հարությունյան: 

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ»․ 32. Սերգեյ Միքայելյան, 83. Վյաչեսլավ Աֆյան, 68. Նարեկ Բարոյան, 31. Համլետ Ալեքսանյան, 42. Դավիթ Մկրտչյան, 39. Արթուր Միխայելյան, 74. Վահե Կարապետյան, 63. Արամ Ահարոնյան, 35. Պետրոս Ալեքյան, 45. Մարատ Ասատրյան (ա), 36. Անդրանիկ Հակոբյան: 

Պահեստայիններ՝ 59. Հունան Գյուրջինյան, 33. Հարություն Ասատրյան, 50. Ալեքսանդր Պետրոսյան, 40. Աշոտ Միքայելյան, 46. Կարապետ Մանուկյան, 80. Էդգար Ասլանյան, 85. Վահե Մուսայելյան, 54. Տիգրան Գևորգյան, 37. Մայիս Խաչատրյան, 49. Զավեն Խուդավերդյան, 72. Կարեն Հովակիմյան: