Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՇԱՏ ԲԱՐԴ ԽԱՂ ԷՐ, ԲԱՅՑ ԼԱՎ ԷԻՆՔ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ»

03/10/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, Արարատ-Արմենիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է հանդիպման մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ բարդ խաղ էր, բայց շատ լավ պատրաստվել էինք։ Մեզ հաջողվեց չեզոքացնել «Արարատ-Արմենիայի» հարձակվողական գործողությունները որոշ դրվագներում, բայց միևնույն ժամանակ կենտրոնական գոտում մենք տարածություն թողեցինք, ու շատ հարվածներ ընթացան մեր դարպասի ուղղությամբ։ Մենք մեր շեշտը դրել էինք 2 արագ հարձակվողների վրա, դա աշխատեց։ Տարախչյանը փոխանցում կատարեց, մյուս կողմից Պրուդնիկովը եզրափակեց գրոհը»։

ԽՓԱԾ ԳՈԼԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բնականաբար, մենք ուսումնասիրում ենք բոլոր թիմերին, մանրակրկտորեն պատրաստվում ենք խաղերին, փորձում ենք գտնել թույլ տեղերը։ Եվ, միևնույն ժամանակ, այդ ամեն ինչը հաշվի առնելով, մենք փորձում ենք դա համադրել մեր խաղացողների լավ որակներով»։

ԽԱՂԱԴԱՇՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք ունեինք դիրքերի պլանավորված փոփոխություններ, ինչպես պաշտպանությունում, այնպես էլ միջին գծում, այդ պատճառով այնտեղ հայտնվում էին ազատ տարածություններ։ Մենք հասկանում էինք, որ ռիսկի էինք գնում, բայց միևնույն ժամանակ, հետևում էինք, ինչպես կաշխատի մեր պլանը»։

ՍԱԼՈՒԻ ԽԱՂԻ ՈՒ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին Սալուն խաղում է «6» համարի դիրքում։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի նա ստաբիլ խաղ ցուցադրի, ինչպես Իվուն էր դա անում։ Որոշակի դրվագներում, որոշակի ունակություններով նա նույնիսկ գերազանցում է Իվուին, որոշ տեղերում՝ ոչ, բայց մեր հիմնական նպատակը նրա խաղը ստաբիլ դարձնելն է, առանց տատանումների»։