Not Selected

ՆԻԿՈԼԱՅ ՊՐՈՒԴՆԻԿՈՎ․ «ՇԱՏ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԳՈԼ ԽՓԵՑԻ»

03/10/2023

Մեր թիմի հարձակվող Նիկոլայ Պրուդնիկովն իր առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում։ Խաղից հետո ֆուտբոլիստը խոսել է հաղթանակի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Էմոցիաները դրական են, իհարկե, հաղթեցինք: Խաղը շատ ծանր ստացվեց, հատկապես առաջին կեսը։ Շատ էինք մնում առանց գնդակի, դիմադրեցինք ու Աստված մեզ հաղթանակ պարգևեց»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Նույնպես շատ ուրախ եմ, շատ էի սպասում, շատ էի ուզում, մարզումների ժամանակ էի փափագում և այսօրվա խաղին, ուզեցի և ստացվեց, շատ երջանիկ եմ»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Երևի որ նրանք տանն են խաղում, հնարավոր է ավելի սովոր էին այս պայմաններին։ Ինչ-որ տեղ մենք էինք տալիս նրանց նախաձեռնությունը, ինչ-որ տեղ հեշտ գնդակներ էինք կորցնում։ Չէի ասի, թե նրանք խաղով հաղթեցին մեզ, ուղղակի նրանք ավելի շատ մոտեցումներ էին գտնում»։