Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

06/10/2023

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի եզրափակչից առաջ զրուցել ենք մեր թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ Ֆուտբոլիստը խոսել է կարևորագույն խաղին թիմի պատրաստվածությունից և սպասելիքներից․ 

ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շիրակի դեմ դժվար է խաղալ, հատկապես, երբ գավաթային հանդիպում է, նրանք ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար։ Նրանք վտանգավոր կողմեր ունեն, բայց մենք ամեն ինչ անելու ենք գավաթը նվաճելու համար»։

ԹԻՄԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք լավ ենք պատրաստվում հանդիպմանը, ամեն ինչ կանենք գավաթը տուն բերելու համար, քանի որ յուրաքանչյուր գավաթ էլ կարևոր է։ Հուսով եմ՝ կստացվի մեզ մոտ։ Ամեն ինչ լավ է, ինչպես արդեն ասացի, պետք է ավելի հետևողական խաղանք և ավելի վստահ տիրենք գնդակին բոլոր խաղերում։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»։