Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

09/10/2023

ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի մրցաշարում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը Կոսովոյում հանդիպեց Վրաստանի իր հասակակիցների հետ։ Համառ պայքարում թիմերը 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեցին:

Մեր պատանեկան հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստուհի Մարիաննա Վարդանյանը։ 

Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Սուսաննա Սահակյանը, Անի Օհանյանը, Ռուզաննա Ինջյանը ևս մասնակցեցին հանդիպմանը։