Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

10/11/2023

Նոյեմբերի 12-ից 15-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» հարձակվող Գևորգ Տարախչյանին, ինչպես նաև ԲԿՄԱ-ում վարձակալական հիմունքներով հանդես եկող Խարիտոն Այվազյանին, Գոռ Լուլուկյանին, Էրիկ Սիմոնյանին և Համլետ Սարգսյանին։

Հավելենք, որ մեր ընտրանին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ․  Մ-21 առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ֆինլանդիայում կանցկացնի երկու հանդիպում՝ նախ նոեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի, այնուհետև՝ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Ֆինլանդիայի երիտասարդական ընտրանիների հետ։ Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար 21։30-ին և 20։00-ին։ 

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։