Not Selected

ԷԴՈՒԱՐԴՈ․ «ՈՒՐԱԽ ԵՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ԱՌԱՋԻՆ ԳՈԼՍ ԽՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՑԱՎՈՔ, ՀԱՂԹԱԿԱՆ ՉԷՐ»

12/11/2023

«Վանի» հետ 17-րդ տուրի խաղում մեր թիմի կիսապաշտպան Էդուարդոն դարձավ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը խոսել է հանդիպման, առաջին գոլի ու վնասվածքից ապաքինվելու մասին․

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆՔԻ և ԽՓԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Անշուշտ, լավագույն արդյունքը չէր։ Լուսատախտակին չվառվեց այն հաշիվը, որը մենք ակնկալում էինք։ Մանավանդ, երբ հաղթանակը մեր ձեռքում էր։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա բացել գոլերիս հաշիվը «Ուրարտուի» մարզաշապիկով, սակայն գրանցված արդյունքը թույլ չի տալիս լիարժեք ուրախանալու խփածս գոլով»։

ԹԻՄԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՈՒ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ

«Նման անկայուն իրավիճակները սովորական երևույթ են ֆուտբոլում։ Սակայն մենք պետք է վերականգնենք մեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Մենք կարող ենք ավելի ուժեղ վերադառնալ միջազգային դադարից հետո։ Իմ կարծիքով մենք պետք է ավելացնենք հատկապես մարզումների ժամանակ, ինչը կավելացնի մեր խաղային արդյունավետությունը նաև հանդիպումների ժամանակ։ Սա է հաղթական ուղի վերադառնալու միակ ելքը»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Վնասվածք ունեի, որից երկար ժամանակ է՝ ապաքինվում էի։ Ուրախ եմ, որ շարք վերադարձա ու վերջապես խաղաժամանակ ստացա։ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Հավատում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում էլ ավելի կբարելավեմ մարզավիճակս ու պատրաստ կլինեմ 100 տոկոսով»։