Not Selected

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ

14/11/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուս մասնագետն «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից: 

Շնորհակալություն ենք հայտնում մասնագետին նվիրված աշխատանքի ու ներդրած ջանքերի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։