Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԽՈՐՎԱԹԻԱՅԻՆ

15/11/2023

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում մրցեց Խորվաթիայի իր հասակակիցների հետ և զիջեց 1-2 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Էդիկ Վարդանյան։ 

Մեր պատանեկան ընտրանու կազմում էին նաև «Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստները նույնպես մասնակցեցին խաղին։ Վարձավճարով ԲԿՄԱ-ի կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Էդիկ Վարդանյանը թիմի մեկնարկային կազմում էր, «Ուրարտուի-2»-ի ֆուտբոլիստ Գառնիկ Մինասյանը փոխարինման մտավ, իսկ Լևոն Բաշոյանը պահեստայինների նստարանին էր։ 

Հավելենք, որ նոյեմբերի 18-ին մեր պատանեկան հավաքականը կխաղա Իսրայելի Մ-19 ընտրանու, իսկ նոյեմբերի 21-ին կայանալիք վերջին խաղում ուժերը կչափի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ: