Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

18/11/2023

Նոյեմբերի 17-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ-ի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հյուրընկալվել էր Շվեյցարիայի երիտասարդական հավաքականին։ Մեր ընտրանին, ցավոք, զիջեց մրցակցին 0-5 հաշվով։ 

Մեր թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը, ինչպես նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստները նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանն ու  Խարիտոն Այվազյանը թիմի մեկնարկային կազմում էին։ Տարախչյանը փոխարինվեց 73-րդ րոպեին, Այվազյանը՝ 59-րդ։ Համլետ Սարգսյանը փոխարինման մտավ 59-րդ րոպեին, իսկ Գոռ Լուլուկյանը խաղաժամանակ չստացավ։

Հավելենք, որ նոյեմբերի 21-ին մեր հավաքականը դրսում ուժերը կչափի Ֆինլանդիայի երիտասարդական ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի 20։00-ին։