Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՈՒԵԼՍԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

19/11/2023

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին անցկացրեց ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին պատասխան խաղում Ուելսի հավաքականի հետ ոչ-ոքի գրանցեց սեփական հարկի տակ՝ 1-1։ Մեր ընտրանու կազմում խփած միակ գոլով աչքի ընկավ Լուկաս Սելարայանը։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված Ժիրայր Մարգարյանն ու Էրիկ Փիլոյանը պահեստայինների թվում էին և խաղաժամանակ չստացան։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 21-ին՝ արտագնա խաղում մրցելով Խորվաթիայի ազգային ընտրանու դեմ։ Խաղը կմեկնարկի 23։45-ին։