Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԸ ԱՎԱՐՏԵՑ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

22/11/2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։  

33-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է նիդեռլանդական «Այաքսում», այնուհետև հանդես գալով նաև Մոսկվայի «Սպարտակի», Կրասնոդարի «Կուբանի», թուրքական «Բեշիքթաշի», «Շերիֆի», «Փյունիկի» կազմում։

Օզբիլիզն «Ուրարտուին» միացել էր 2023 թվականի հունվարից։ Նա մեր թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 7 գոլով և 6 գոլային փոխանցմամբ։ 2022/23 մրցաշրջանում Արաս Օզբիլիզը մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ 

Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա 41 խաղի է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Արասի կարիերան  նշանավորվել է նվաճումներով․ ֆուտբոլիստը հռչակվել է Նիդեռլանդների կրկնակի (2010/2011, 2011/12), Թուրքիայի (2016/17) և Մոլդովայի (2017/18) չեմպիոն:

Շնորհակալություն ենք հայտնում Արասին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա գործունեության մեջ։