Not Selected

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ

24/11/2023

«Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանն ու հարձակվող Յայա Սանոգոն հանդիպեցին մեր ակադեմիայի թիմերի հետ։

Ֆուտբոլիստները ներկա գտնվեցին «Ուրարտու-2-15» և «Ուրարտու-4-14» թիմերի մարզումներին, զրուցեցին ֆուտբոլիստների հետ, նրանց հետ վարժություններ կատարեցին՝ մասնակցելով թիմերի մարզմանը։ Հանդիպման վերջում «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ինքնագրեր բաժանեցին մեր սաներին, վերջիններս էլ հաջողություն մաղթեցին տղաներին առաջիկա խաղում։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից․