Not Selected

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

28/11/2023

Հայաստանի Առաջին խմբի 16-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվել էր «Միկային»։ Մեր տղաները վստահ հաղթանակ տոնեցին միջազգային դադարից հետո։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկան Պետրոս Մանուկյանը, Կարեն Դավթյանն ու Դավիթ Հարությունյանը։

Առաջին խաղակեսում մեր թիմն ուներ բացահայտ առավելություն և արժանիորեն բացեց հաշիվն արդեն 10-րդ րոպեին։ «Ուրարտու-2»-ի ավագի պարտականությունները կատարող Պետրոս Մանուկյանը դարձավ գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո մեր ֆուտբոլիստները շարունակեցին ճնշման տակ պահել մրցակցի դարպասը և կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը։ 20-րդ րոպեին լուսատախտակին 0-2 հաշիվը վառեց Կարեն Դավթյանը։ Նույնիսկ այսքան մեծ առավելություն ունենալու պարագայում «Ուրարտու-2»-ը վերահսկում էր խաղն ու թույլ չէր տալիս մրցակցին նույնիսկ մոտենալ սեփական տուգանայինի մատույցներին։ Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավում այլևս չգրանցվեց։

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց։ «Ուրարտու-2»-ը խաղում էր մեծագույն վստահությամբ։ Մեր թիմի առավելությունը 66-րդ րոպեին եռապատկեց Դավիթ Հարությունյանը։ Հետո նաև խաղի մեջ տեսանք մեր թիմի դարպասապահ Հայկ Ղազարյանը, որը հետ մղեց մրցակցի՝ մոտ տարածությունից կատարած հարվածը։ Հանդիպման հետագա ժամանակահատվածում թիմերը փոխանակվեցին 1-2 վտանգավոր պահերով, սակայն նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտու-2»-ը վաստակած միավորների թիվը հասցրեց 19-ի, շրջանցեց «Արարատ-2»-ին և «Փյունիկ Ակադեմիային» ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղ։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի դեկտեմբերի 3-ին` տանը հյուրընկալելով «Լեռնային Արցախին»։ Խաղի մեկնարկը 14։00-ին է։

«ՄԻԿԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-3

0-1 Պետրոս Մանուկյան (10'), 0-2 Կարեն Դավթյան (20'), 0-3 Դավիթ Հարությունյան (66')

«ՄԻԿԱ»․ 77․ Արսեն Չաթոյան, 8․ Հմայակ Ալեքսանյան, 16․ Հովհաննես Գևորգյան, 3․ Վահե Սահակյան, 7․ Էդգար Մանուկյան (ա), 6․ Արտյոմ Դաբաղյան, 10․ Անդրանիկ Կարապետյան, 14․ Ալյոշա Խաչատրյան, 44․ Էբենեզեռ Աֆռանե, 23․ Արմեն Շտիկյան, 5․ Նորայր Իսկանդարյան։

Պահեստայիններ՝ 88․ Ժորա Ավետիսյան, 1․ Էրիկ Լյանսբերգ, 4․ Հայկ Բաղյան, 11․ Հենրիկ Մաթևոսյան, 21․ Արես Մանուկյան, 24․ Կարեն Ավագյան, 19․ Վարդան Զաքարյան, 22․ Արամ Սահակյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Հայկ Ղազարյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 29․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 98․ Հայկ Գալստյան, 34․ Արթուր Թալասյան, 47․ Դավիթ Հարությունյան։

Պահեստայիններ՝ 93․ Դավիթ Արտենյան, 12․ Ռազմիկ Մարության, 66․ Ալիկ Մկրտչյան, 37․ Ալիկ Գասպարյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 87․ Վահե Շափաղաթյան, 45․ Էմմանուել Դիտու, 71․ Էրիկ Ասատրյան։