Not Selected

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ՈՒՐԱՐՏՈՒ»

28/11/2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և փոխնախարար Կարեն Գիլոյանը նոյեմբերի 28-ին այցելել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։

Մեր հյուրեր ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի և գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանի հետ շրջայց կատարեցին մարզաբազայի տարածքով,  ներկա գտնվեցին մարզումներին, այցելեցին թանգարան։ Այնուհետև թեյի սեղանի շուրջ հանդիպեցին և զրուցեցին մեր ակումբի կանանց երկու թիմերի՝ «Ուրարտու-աղջիկների» և «Ուրարտու-աղջիկներ-2»-ի հետ։

Դրական ու ջերմ մթնոլորտում ֆուտբոլիստները իրենց հետաքրքրող հարցեր ուղղեցին՝ կապված թե՛ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման, թե՛ ընդհանրապես դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սպորտի նշանակության հետ։ Նախարար Անդրեասյանն էլ իր հերթին հարցեր ուղղեց մեր աղջիկներին, որոնց նրանք ուրախությամբ պատասխանեցին.

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․