Not Selected

ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

29/11/2023

Միջազգային դադարից «Ուրարտուն» վերադարձավ հաղթանակով։ IDBank Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում մեր տղաները սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասան «Արարատի» նկատմամբ։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Յայա Սանոգոն և Արտյոմ Մաքսիմենկոն, իսկ հյուրերից աչքի ընկավ Բերտրանդ Մանին։

Հանդիպման հենց մեկնարկում մեր թիմն ուներ առավելություն, ինչը հնարավոր եղավ վերածել գոլի: 10-րդ րոպեին ձախ եզրից եկած փոխանցմանն արձագանքեց Յայա Սանոգոն: Ֆրանսիացի հարձակվողը հաղթող դարձավ երկրորդ հարկում ու գլխով գրավեց մրցակցի դարպասը: 18-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկվել: Աջ եզրում գնդակը ստացավ նույն Սանոգոն: Նա սլացավ առաջ ու տուգանայինի մատույցներից փորձեց գրավել մոտակա անկյունը, սակայն դարպասապահը տեղում էր: «Ուրարտուն» վերահսկում էր խաղը, սակայն 29-րդ րոպեին մրցակիցն անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը: Աջ եզրից Բերտրանդ Ջունիոր Մանին կախեց տուգանային հրապարակ, սակայն գնդակը չարաբաստիկ կերպով հայտնվեց մեր դարպասում:

Հանդիպման հետագա ժամանակահատվածում թիմերը վտանգավոր պահեր չստեղծեցին` ընդհուպ մինչև մրցավարի ավելացված ժամանակը: Առաջին կեսի ավարտին ավելացված 3 րոպեներից առաջինին տուգանայինից հիանալի հարված կատարեց Միքայել Միրզոյանը: Մրցակցի դարպասապահը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակն անկյունային, որի խաղարկումից հետո գնդակը ևս խառը իրավիճակում չհայտնվեց ցանցում: Թիմերն ընդմիջման գնացին փոխանակած մեկական գնդակներով։ 

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: «Ուրարտուն» շարունակում էր ճնշում գործադրել: 51-րդ րոպեին աջ եզրում գնդակը ստացավ Նանա Անտվին: Նրա կատարած սուր փոխանցումից հետո դարպասապահը մեծ դժվարությամբ փրկեց «Արարատին»: 4 րոպե անց վարպետությամբ փայլեց Ալեքսանդր Մելիխովը: 55-րդ րոպեին նա հետ մղեց մրցակցի հեռաահար հարվածը: 59-րդ րոպեին գնդակը այդուհանդերձ հայտնվեց «Արարատի» դարպասում: Գոլի հեղինակ դարձավ օրվա հոբելյար Օլեգ Պոլյակովը, սակայն մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց խաղից դուրս վիճակի պատճատով:

Խաղի ավարտից 20 րոպե առաջ գոլ խփելու հերթական շանսը ձեռքից բաց թողեց Յայա Սանոգոն: Մեր հարձակվողը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը մոտ տարածությունից: Այն, ինչ չկաողացավ անել Սանոգոն, արեց փոխարինման մտած Արտյոմ Մաքսիմենկոն: Նա կարողացավ ձախ եզրում եզրափակել «Ուրարտուի» բազմաքայլ կոմբինացիան: Մրցավարի ավելացված ժամանակի վերջին րոպեին գնդակը կարող էր ևս մեկ անգամ հայտնվել «Արարատի» դարպասում:  Արագ հակագրոհի դուրս եկավ Նանան ու շքեղ փոխանցմամբ հարվածի դուրս բերեց փոխարինման դուրս եկած Թեմուր Ջիկիային: Վերջինիս հարվածը խաղի վերջին րոպեին չստացվեց։

Այսպիսով, տարեվերջյան 3 մնացած հանդիպումներից առաջինում մերոնք հաղթանակ տոնեցին ու հերթական 3 միավորը վաստակեցին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» -  «ԱՐԱՐԱՏ» 2-1

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 13․ Իվան Զոտկո, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 5․ Դրաման Սալու, 22․ Միքայել Միրզոյան (55․ Արտյոմ Մաքսիմենկո 74'), 90․ Օլեգ Պոլյակով (24․ Ուրոշ Ստոյանովիչ 74'), 99․ Յայա Սանոգո (77․ Թեմուր Ջիկիա 85'), 17․ Էդուարդո (20․ Պերիշա Պեշուկիչ 90+1')։ 

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 16․ Իսաակ Բարրի, 20․ Պերիշա Պեշուկիչ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 29․ Գառնիկ Մինասյան, 51․ Դավիթ Ղիասյան, 56․ Լևոն Բաշոյան, 50․ Կարեն Դավթյան, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 77․ Թեմուր Ջիկիա։ 

«ԱՐԱՐԱՏ»․ 98․ Նեմանյա Լեմահիչ, 21․ Սերոբ Գալստյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 24․ Հադջի Մուստաֆա, 2․ Այմեն Մահուդ, 23․ Գոռ Մալաքյան (ա), 14․ Ռայեն Մգուգի, 18․ Մալիկ Ազիզ Բերտե, 17․ Բերտրանդ Ջունիոր Մանի, 8․ Կլեման Լերնո, 81․ Կասսիմ Հաջի։

Պահեստայիններ՝  13․ Արման Հարությունյան, 7․ Մուհամեդ Կոնե, 77․ Գեորգի Բաբալիև, 19․ Ալասան Ֆայե, 11․ Արմեն Նահապետյան, 3․ Արսեն Գալստյան, 15․ Կալիֆալա Դումբիա, 6․ Գոռ Առաքելյան, 5․ Նարեկ Սիմոնյան, 25․ Ալեքսանդր Ալեքսանյան, 33․ Համլետ Մինասյան։