Not Selected

ԱՆՀԱՋՈՂ ՎԵՐՋԱԲԱՆ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

03/11/2023

IDBank Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Վեստ Արմենիային»։ Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Մաքսիմենկոն, հյուրերի կազմում էլ աչքի ընկան Զախար Տարասենկոն ու Գևորգ Լոռեցյանը:

Տնային հանդիպման մեկնարկը լարված ստացվեց: Անձրևի պայմաններում պայքարը կոշտ էր, ինչի պատճառով դադարները սովորականից շատ էին, վտանգավոր պահերը` քիչ: Կոշտ պայքարի հետևանքով խաղը ժամանակից շուտ ավարտեց Նարեկ Աղասարյանը վնասվածքի պատճառով: Նրան փոխարինեց Դրաման Սալուն: Առաջին անգամ մրցակցի դարպասին սպառնացինք խաղասկզբից կես ժամ անց միայն: 30-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո գնդակը հայտնվեց Միքայել Միրզոյանի մոտ: Մեր երիտասարդ կիսապաշտպանը տուգանայինի մատույցներից հարված կատարեց, ինչից հետո դարպասապահը դժվարությամբ հետ մղեց գնդակն անկյունային: 35-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը խախտում նկատեց մրցակցի տուգանային հրապարակում և, VAR համակարգի հուշելուց հետո նշանակեց 11-մետրանոց, որը հստակորեն իրացրեց Արտյոմ Մաքսիմենկոն` առաջ մղելով «Ուրարտուին»: 44-րդ րոպեին թիմերը փոխանակվեցին վտանգավոր պահերով: Նախ ձախ եզրից Պրուդնիկովը սուր փոխանցում կատարեց տուգանային, որտեղ Մաքսիմենկոն չհասավ գնդակին: Մի քանի վայրկյան անց մրցակցի ավագ Արտեմ Գևորգյանը մոտ տարածությունից վրիպեց: Մրցավարի ավելացված առաջին րոպեին հեռահար կրակոցով փորձեց աչքի ընկնել Դրաման Սալուն, սակայն դարպասապահը նորից իր տեղում էր: Եվս մի քանի րոպե անց տուգանայի ներսում հարվածային դիրքում հայտնվեց Յայա Սանոգոն, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիտի հարվածը թույլ ստացվեց:

Երկրորդ կեսը սկսվեց ավելի ակտիվ քան առաջինը: 54-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ կարող էր հայտնվել մրցակցի դարպասում, սակայն Ժիրայր Մարգարյանը նպաստավոր դիրքից վրիպեց: 65-րդ րոպեին հանդիպման մրցավարը նորից ապավինեց VAR համակարգի օգնությանը և այս անգամ 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին: Գնդակին մոտեցած Անդրե Լուիզի հարվածից հետո Մելիխովը գերազանց սեյվով փրկեց «Ուրարտուին»: Այս դվագից հետո «Ուրարտուն» մի փոքր հանգստացերեց խաղը: Սմենալուրջ պահը ստեղծվեց 84-րդ րոպեին: Աջ եզրից կատարված փոխանցումից հետո հեռակա դարպասաձողի մոտ հերթապահող Նիկոլայ Պրուդնիկովը չհասավ գնդակին: Մրցակիցը, գործնականում չստեղծելով երկրորդ կեսում ոչ մի դրվագ, խաղի հիմնական ժամանակում կարողացավ խփել պատասխան գնդակը:  Երկրորդ հարկում առաջինը կողմնորոշվեց Զախար Տարասենկոն: Հանդիպման վերջնամասում «Վեստ Արմենիան» ստեղծեց ևս մեկ վտանգավոր պահ: Արամ Լոռեցյանը հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց Մելիխովը փրկեց մեր թիմին: 99-րդ րոպեին մրցավարը «Ուրարտուի» դարպասին նշանակեց ևս 1 11-մետրանոց, որն իրացրեց Արամ Լոռեցյանը:

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա կրկին մեր հարկի տակ։ Նոյեմբերի 7-ին կհյուրընկալենք «Ալաշկերտին»։ Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 1-2

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով,  2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 13․ Իվան Զոտկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 90․ Օլեգ Պոլյակով, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 99․ Յայա Սանոգո, 19․ Նիկոլայ Պրուդնիկով։ 

Պահեստայիններ՝ 31. Դմիտրի Աբակումով, 3․ Էրիկ Փիլոյան, 6․ Արման Ղազարյան, 16․ Իսաակ Բարրի, 20. Պերիշա Պեշուկիչ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 5. Դրաման Սալու, 23. Արաս Օզբիլիզ, 33․ Մարկոս Ժունիոր, 11․ Գևորգ Տարախչյան, 50․ Կարեն Դավթյան, 77․ Թեմուր Ջիկիա։

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ 38. Ֆիլիպե Գոնսալվես դոս Սանտոս, 14․ Ուֆուոմա Դավիդ Ջուլիուս, 10․ Արտեմ Գևորգյան (ա), 31․ Վլադիմիր Խառատյան, 69․ Մաքս Դզիով, 19․ Սարգիս Մեթոյան, 2․ Յուրի Մարտիրոսյան, 4․ Միխայիլ Ստրելնիկ, 88․ Անդրե Լուիզ, 23․ Վեսթերլի Նոգուերիա, 24․ Հայկ Սարգսյան։

Պահեստայիններ՝ 13․ Գոռ Մանուկյան, 1․ Խաչատուր Մանուկյան, 9․ Արամ Լոռեցյան, 3․ Գագիկ Դաղբաշյան, 33․ Էրիկ Կարապետյան, 5․ Էդմոն Մովսիսյան, 16․ Էրիկ Մվիջագե, 8․ Զալիմ Մակոև, 11․ Զախար Տարասենկո, 6․ Վահրամ Մախսուդյան, 99․ Էյդիսոն Տեոֆիլիո Սոարես, 26․ Արման Խաչատրյան։