Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

30/11/2023

Հայաստանի Կանանց ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայի շրջանակում նոյեմբերի 29-ին սեփական հարկի հանդիպեց Իսրայելի ընտրանուն և զիջեց 0-4 հաշվով։ 

«Ուրարտու-աղջիկներ» թիմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիները նույնպես մասնակցեցին հանդիպմանը․ Հասմիկ Գրիգորյանը մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց, Լուսինե Կոստանյանը փոխարինման մտավ 78-րդ րոպեին, իսկ Շողիկ Սարդարյանը, Էմմի Սարգսյանն ու Միլենա Սայադյանը պահեստայինների նստարանին էին և խաղաժամանակ չստացան։