Not Selected

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆՔ ՏՈՆՈՒՄ «ՕՆՈՐԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

04/11/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Օնորին» և 5-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Հարությունյանը, մեկական անգամ աչքի ընկան Գևորգ Գրիգորյանը և Դավիթ Ղիասյանը, իսկ հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ  Բորիս Չիլինգարյանը, մեկ գոլ էլ հեղինակեց Արմեն Կիրակոսյանը։ 

Առաջին խաղակեսում թիմերը բավական դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին և վտանգավոր՝ միմյանց համար։
Հանդիպման 11-րդ րոպեին հանդիպման մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի օգտին: Գնդակին մոտեցած Կարեն Դավթյանը, սակայն, վրիպեց նշակետից: Մրցակիցը հիմնականում պաշտպանվում էր և առաջին վտանգավոր պահը ստեղծեց 19-րդ րոպեին: «Օնորի» ֆուտբոլիստները կազմակերպեցին վտանգավոր գրոհ, սակայն վերջին հարվածը փոքր-ինչ շեղ ստացվեց: Հետագայում մեր թիմը շարունակեց մեծացնել ճնշումը և վտանգավոր պահեր ստեղծել: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում մեր թիմը շատ ակտիվ էր ու արդարացիորեն առաջ անցավ հաշվի մեջ 52-րդ րոպեին: Նարեկ Դավթյանի գերազանց փոխանցմանը հետևեց մրցակցի պաշտպանների անփույթ սխալը: Գնդակը հայտնվեց Գևորգ Գրիգորյանի մոտ, որն է, մեն-մենակ մնալով դարպասապահի հետ, գրավեց դարպասը: Խփած գոլից հետո «Ուրարտու-2»-ի տղաները շարունակեցին ճնշել մրցակցին ու կարողացան խփել երկրորդ գոլը: 58-րդ րոպեին ձախ եզրից եկած փոխանցումը գերազանց ու գեղեցիկ հարվածով եզրափակեց Դավիթ Ղիասյանը:
5 րոպե անց գնդակը երրորդ անգամ հայտնվեց «Օնորի» դարպասում: Անհատական գերազանց անցումից հետո մրցակցի դարպասը դիպուկ հարվածով գրավեց Դավիթ Հարությունյանը: 68-րդ րոպեին մեր թիմը մրցակցին ստիպեց 4-րդ անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Խորքից ստացված հերթական փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց նույն Դավիթ Հարությունյանը` ձևակերպելով դուբլ: 73-րդ րոպեին գնդակը նորից հայտնվեց մրցակցի դարպասում: Ստանդարտ դիրքի խաղարկումն ավարտվեց ինքնագոլով: 86-րդ րոպեին մրցակիցը 1 գնդակ հետ բերեց և հաշիվը դարձրեց վերջնական` 5-1:
Հաղթեցինք ու բարելավեցինք մեր մրցաշարային դիրքերը:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՕՆՈՐ» 5-1

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշեև, 80. Պետրոս Մանուկյան, 12. Արա Ջոլաքյան, 39. Նարեկ Դավթյան (ա), 19. Գևորգ Գրիգորյան, 15. Կարեն Դավթյան, 27. Գառնիկ Մինասյան 21. Լևոն Բաշոյան, 25. Դավիթ Ղիասյան, 97. Արթուր Մելիքյան, 47. Դավիթ Հարությունյան:

Պահեստայիններ` 91. Հայկ Ղազարյան, 14. Արամ Հունանյան, 66. Ալիկ Մկրտչյան, 37. Ալիկ Գասպարյան, 34. Արթուր Թալասյան 40. Խաչատուր Կիրակոսյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան:

«ՕՆՈՐ»․ 23. Անուշավան Թարվերդյան, 3․ Հակոբ Լոռեցյան (ա), 11․ Ռոբերտ Սանամյան, 17․ Դավիթ Իսաջանյան, 2․ Ռևիկ Եղիազարյան, 5․ Դերենիկ Սարգսյան, 70․ Բորիս Չիլինգարյան, 6․ Կարեն Հովհաննիսյան, 99․ Արսեն Հովհաննիսյան, 10․ Էդիկ Հունանյան, 19․ Դավիթ Թալալյան։

Պահեստայիններ՝ 1․ Արթուր Միրոյան, 22․ Արտյոմ Հովեյան, 18․ Հրաչ Մարտիրոսյան, 13․ Դավիթ Սողոմոնյան, 12․ Ռոման Եփրեմյան, 4․ Գոռ Ղազարյան, 14․ Արմեն Կիրակոսյան, 55․ Սերգեյ Արմենակյան։