Not Selected

«ՀՐԱՇՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

06/11/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հերթական համագործակցությամբ հյուրընկալել էր «Հրաշք» բարեգործական հասարակական կազմակերպությանը։

Նոյեմբերի 6-ին մեր մարզաբազա էին անցելել Հ/Կ-ի աջակցության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաները։ Մեր ակումբը սիրով ընդունեց հյուրերին, ծանոթացրեց ակումբի ենթակառուցվածներին, շրջայց կատարեցին մարզաբազայով, եղան թանգարանում և ծանոթացան «Ուրարտուի» պատմությանը։ Այնուհետև երեխաները ֆուտբոլ խաղացին մարզադաշտերից մեկում և խոստացան ներկա գտնվել մեր թիմի առաջիկա և հաջորդ տնային հանդիպումներին։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․