Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ

06/11/2023

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի խաղում «Ուրարտու-աղջիկները» տանը ուժերը չափեց «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմի հետ և հաղթեց նվազագույն 1-0 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Միլենա Սայադյանը։

Հավելենք, որ մեր աղջիկները հաջորդ տուրում կհյուրընկալվեն «Փյունիկ-աղջիկներին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին և կմեկնարկի 11։00-ին։ 

Ներկայացնում ենք վերջին խաղի լուսանկարները